ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը Պուտինին խնդրել է օգնել ահաբեկչության և գաղթականների դեմ պայքարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ չեչեն իսլամիստի կողմից իրականացված ուսուցիչ Սամուել Պատիի դաժան սպանությունից մի քանի օր հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության և անօրինական գաղթի դեմ պայքարում: Այս մասին գրել է իսպանական «El Periódico»-ն՝ հղում տալով Ելիսեյան պալատի աղբյուրին:

Պուտինի հետ զրույցի ժամանակ Մակրոնը «ահաբեկչության և անօրինական գաղթի դեմ պայքարում ֆրանս-ռուսական համագործակցությունն ամրապնդելու» հույս է հայտնել:

Իսպանական թերթը նշել է, որ ֆրանսիացի ղեկավարի դիմումը «հատուկ նշանակություն է ստանում» այն բանից հետո, ինչ պարզվեց, որ ուրբաթ օրը Փարիզի Կոնֆլան-Սենթ-Օնորին արվարձանում ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունը կատարել է վեց տարեկան հասակում իր ընտանիքի հետ Ֆրանսիա տեղափոխված չեչեն Աբդուլլահ Անզորովը, ում փախստականի կարգավիճակ է տրվել: Միևնույն ժամանակ, Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը նշել է, որ հանցագործությունը Ռուսաստանի հետ ոչ մի կապ չունի, քանի որ Անզորովը երկրից հեռացել է 2008 թվականին:

Տվյալների համաձայն, «Le Figaro» ֆրանսիական ազդեցիկ թերթի գլխավոր խմբագիր Ալեքսիս Բրեզեն Էմանուել Մակրոնին մեղադրել է երկրում իսլամական ահաբեկչության հետ կապված իրավիճակը փոխելու անկարողության մեջ:

Բրեզեի կարծիքով, այսօր Ֆրանսիայում իսլամիստների համար ստեղծված են բոլոր պայմանները. նրանք ունեն և՛ պաշտոնական «ցուցափեղկ»՝ ի դեմս Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ կոլեկտիվի, և՛ կիսապաշտոնական գրասենյակներ, և՛ ապօրինի հաստատություններ: Բացի այդ, նրանք ունեն իրենց օրինական ներկայացուցիչները՝ ի դեմս իշխանության բարձրագույն ոլորտներ մուտք ունեցող փայլուն փաստաբանների, սոցցանցերում ատելություն տարածող ակտիվիստներին ֆինանսավորող սեփական ձեռներեցների, սեփական քարոզիչների, սեփական «զինվորների» և սեփական դահիճների, որոնցից նրանք հրաժարվում են, բայց որոնք ծաղկում են իսլամիստների հողի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular