ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը սրբագրում է իր անցյալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պարզվում է ԱՄՆ-ը սկսել է խմբագրել իր անցյալի սխալները և, վերջապես, սկսել է իրերն իրենց անուններով կոչել: Արդյո՞ք այն կունենա շարունակություն, ցույց կտա ժամանակը, բայց որ Հայոց Ցեղասպանության մասին հարյուավոր վկայություններ ունենալու և չնկատելու ԱՄՆ-ի նախկին քայլերի ժամանակներն անցել են, պարզ է դառնում այս շատ կարևոր հարցում հստակություն մտցնելու պատրաստակամությունից: Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը «Հայկական ջարդեր» բաժինը վերանվանել է «Հայոց ցեղասպանություն», ինչը տարիներ շարունակ եղել է պայքարի առարկա: Հարցը բավական սկզբունքային է, քանի որ, «ջարդեր» տերմինը իրավաբանական սահմանում չունի և, այդ պատճառով, հնարավոր չէ որևէ իրավական գործընթաց սկսել:
 
Բայց, փաստորեն, ԱՄՆ-ը սկսել է իրերն իրենց անուններով կոչել և բարձրաձայնել այն, ինչ կա, ինչը վատ չէ: Այսինքն, ԱՄՆ-ը այլևս չի պատրաստվում ընտրությունից-ընտրություն պահմտոցի խաղալ հայ ժողովրդի հետ, և չի բացառվում, որ ականատես կլինենք անգամ երկար տարիներ սպասված «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը բարձրաձայնելուն: Այդ առիթով Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեսակետ է հայտնել, որ Կոնգրեսի գրադարանի վերջին ուղղումը շատ սկզբունքային և փաստերի վրա հիմնված դիրքորոշում է՝ ի պաշտպանություն օտարերկրյա ազդեցության դեմ ամերիկյան ինստիտուտների։
 
«Կարևոր է նաև, որ դա տեղի է ունենում ամերիկահայերի համար նման կարևոր ժամանակաշրջանում»,- ասել է Ա. Համբարյանը։
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular