ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավստալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևը ներկայացրել են պատգամավորներ Հյու Մակդերմոտը, Վիկտոր Դոնատելլոն և Տանյա Դևիսը: Այն ընդունվել է 61 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հոդվածը վերցրել ենք eadaily.com կայքից:

Փաստաթղթում նաև դատապարտվել է Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան:

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայկական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից հետո Արցախի անկախությունը ճանաչել են Միլանի, Սալոնիկի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների քաղաքային խորհուրդները: Համապատասխան բանաձևեր են մտցվել նաև Ֆրանսիայի, Հունաստանի և այլ եվրոպական երկրների խորհրդարաններ: Ադրբեջանն իր հերթին նախազգուշացրել է, որ դիվանագիտական հարաբերություններն անմիջապես կխզի այն պետության հետ, որը պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular