ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հային միայն արդարություն է պետք. Գագիկ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Գագիկ Մելքոնյանը կոչ է անում պատրաստվել երկարատև պատերազմի, որպեսզի 100 տարի հետո թուրքը նորից չհանդգնի հայերին ցեղասպանության ենթարկելու մասին մտածել: Նրա կարծիքով՝ այն ժամանակ հային կոտորեցին և իր երկրից տեղահանեցին ողջ աշխարհի և Եվրոպայի աչքի առաջ և հիմա էլ նույնն է՝ աշխարհը միայն մտահոգվում է, բայց որևէ կոնկրետ քայլ անել չի շտապում:

«Բայց հիմա հայը 100 տարի առաջվա հայը չէ, որի ձեռքից վերցրեցին զենքերը և կոտորեցին: Հիմա հայը զինված է ու կարողանում է պայքարել: Բայց պետք է հիշել, որ մեր հույսը միայն մեր վրա պետք է դնենք և աշխարհին ապացուցենք, որ հայն ուժեղ է, և իրեն ողորմություն պետք չէ: Հային աշխարհում միայն արդարության վերականգնում է պետք: Կարող եմ ասել, որ առաջին անգամ է հայ ժողովուրդը ողջ աշխարհով այսպես համախմբվել: Ես կոչ եմ անում, որ նույն համախմբվածությամբ շարունակեն մինչև վերջ, մինչև հաղթանակ, հետո էլ շենացնեն ու կառուցեն մեր երկիրը»,- առաջնագծից 1or.am-ին ասաց Գ. Մելքոնյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular