ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան Վրաստանի քաղաքացիների առջև ևս փակեց իր դռները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ողջ աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկիզբ առել: Հայաստանում ևս թվերը գնալով աճում են: Գրանցվող արդյունքները բավական անհանգստացնող են: Եվ դեռ պարզ էլ չէ, թե թվերը երբ կսկսեն նվազել: Հավանաբար, պատերազմական իրավիճակով պայմանավորված հասարակության ուշադրությունը շեղվել է դեպի առաջնագիծ, հակահամաճարակային իրավիճակի հանդեպ վերահսկողությունը մղելով երկրորդ պլան, ինչը որևէ կերպ արդարացնել հնարավոր չէ: Նման դեպքերում հարկավոր է է՛լ ավելի բարձրացնել զգոնությունը, քանի որ, փաստացի, հայ ժողովուրդը կռվում է երկու ճակատում և երկուսում էլ պետք է կարողանա հաղթել: Սակայն, պարզվում է, որ միայն Հայաստանում չէ, որ իրավիճակը հուսադրող չէ:

Հարևան Վրաստանը, որ համավարակի առաջին ալիքի ժամանակ բավական փոքր թվեր էր հրապարակում և հայտարարում էր, թե անվտանգ գոտում է գտնվում, կորցրել է իր նախկին համբավը: Վրաստանում ևս, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, և այդ երկիրն այլևս ընդգրկված չէ անվտանգ երկրների ցանկում: Հարևան երկրի քաղաքացիները ևս որոշ ժամանակով չեն կարողանա մեկնել Շենգենյան երկրներ, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Պարզվում է՝ համավարակի երկրորդ ալիքի բռնկման հետևանքով Վրաստանից բացի Շենգենյան երկրներ մեկնելու իրավունքից զրկվել են նաև Կանադան և Թունիսը: Չի բացառվում, որ Եվրոպան դռները փակի նաև սինգապուրցիների առջև: Նշենք նաև, որ այս պահի դրությամբ անվտանգ երկրների ցուցակում ներառված է ինը երկիր՝ Ավստրալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Թաիլանդը, Ուրուգվայը, Հարավային Կորեան և Ճապոնիան: Մնացած երկրները առայժմ համարվում են վտանգավոր և չի բացառվում, որ այդ կարգավիճակում մնան ևս մի քանի ամիս:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular