Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Չզինել ցեղասպան Թուրքիային. ամերիկահայերի ակցիան՝ Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև

ԱՄՆ Կոլորադո նահանգի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև՝ պահանջելով չեղարկել ռազմական պայմանագրերը Թուրքիայի հետ:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի դրոշներով են, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող պաստառներով:

Մասնավորապես, պաստառների վրա գրված է. «Հայաստանն ուզում է աշխարհն առանց պատերազմի, Թուրքիան ուզում է աշխարհն առանց Հայաստանի», «Դարդարեցրեք ռմբահարել տներն ու եկեղեցիները»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային նաեւ պարանների վրա կախված «արյունոտ» շորեր, որը խորհրդանշում է Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները:

website by Sargssyan