ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը մտցվել է ԱՄՆ Կոնգրես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը մտցվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթղթի հեղինակը կոնգրեսմեն-դեմոկրատ Գրեյս Նապոլիտանոն է: Հոդվածը վերցրել ենք eadaily.com կայքից:

Քաղաքական գործիչը բանաձևի մասին հաղորդել է իր թվիթերյան էջում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը՝ այն անվանելով «ազատության ճանապարհ»:

Ավելի վաղ Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ կխզի դիվանագիտական հարաբերություններն այն երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Երևանն իր հերթին հայտարարել է, որ եթե Բաքուն չդադարեցնի հակամարտությունը բռնի ճանապարհով լուծելու փորձերը և հրաժարվի Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առարկայական բանակցություններից, ապա Հայաստանը պաշտոնապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular