ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացները... դեռ չափազանց անկայուն են. Վլադիմիր Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացները դեռ անկայուն են. ապագայում կարող են սուր խնդիրներ առաջանալ: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:

 -Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացները... դեռ չափազանց անկայուն են: Ավելին, այն կարող է բախվել նոր սուր խնդիրների, - ասել է Պուտինը:

Նրա համաձայն՝ համաճարակաբանական իրադրությունը բարդ է. շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, աճում է COVID-19-ի դեպքերի թիվը: Որոշ պետություններում արգելափակում է հայտարարվել (երբ ձեռնարկություններն ու ընկերությունները սառեցնում են իրենց գործունեությունը կամ զանգվածաբար անցնում հեռահար աշխատանքային ռեժիմի):

Պուտինը նաև նշել է, որ մարդկանց առօրյա կյանքում հարկադրված սահմանափակումներ են մտցվում, ինչը նույնպես ազդում է տնտեսության բոլոր բաժինների աշխատանքի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular