ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոյության կռվի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է հստակ ձևակերպենք մի կարևոր փաստ՝ պատերազմում հաջողություն ասածը հարաբերական է, քանի որ րոպեների ընթացքում կարող է ընթացք փոխվել: Սա բլից-կրիգ չէ, այլ լայնածավալ պատերազմ՝ հայկական բնագծի ամբողջ երկայնքով: Օրվա ընթացքում ունենում ենք նաև նահանջ, որը կարող է լինել տակտիկական նկատառումներով, ուժերը տեղաբաշխելու, ժամանակ շահելու, բայց ամենակարևորը՝ նոր զոհեր չունենալու նպատակով: Իրականում սա պատերազմ է, որի մասնագետները դաշտո՛ւմ են, մեկը՝ «Հակաօդային համալիրի վահանակի», մյուսը՝ «թնդանոթի ձգանի մոտ», երրորդը՝ «թշնամու շարժին՝ հուսալի թաքստոցից հետևող դիպուկահար է» և այլն:

Սա մի պատերազմ է, այն էլ թուրքի հետ, այն էլ՝ հայի՛ մղած, այն էլ՝ աշխարհաքաղաքական այդ բարդագույ՛ն պայմաններու. բազմոցին նստածի համար փլեյսթեյշընի խաղ չէ: Ըստ էության՝ մենք պարտավոր ենք լրջանալ, կարգապահ լինել, ռազմի գործից բան չհասկանալով՝ մտքի փայլատակումներ թույլ չտալ, չտիրաժավորել ու խուճապային տրամադրություն չստեղծել: Հիմա պատերազմական վիճակում ենք և այն քննարկելու ժամանակը չէ: Սա երկաթբետոնե նյարդերի՛ պատերազմ է, հոգեբանական ճնշման ծանր ալիք, որի տակից պիտի դուրս գանք: Սա ռեսուրսների՛ պատերազմ է, իսկ առաջին ու ամենագլխավոր ռեսուրսը՝ մարդն է, նրա հոգեբանությունը, կամային հատկանիշները, ապրելու ու հաղթելու կամքը: Փաստացի սա գոյությա՛ն կռիվ, ամեն թիզ հողի համար մի ամբողջ սերունդ ենք զոհաբերում:

Ով գեթ մեկ անգամ Արցախում եղել է, ով գոնե պատկերացնում է քարտեզը, գիտի Հադրութի տեղը, Ջրականի ու Կովսականի դիրքը՝ պետք է հասկանա, որ այդտեղ հարթավայրային տարածք է, անապատ՝ բաց երկնքի տակ և թշնամին իր ավիացիայով ավելի հեշտ է կարողանում թիրախ դարձնել մեզ, քանի որ պատսպարվելու հնարավորություններն ավելի քիչ են, քան թփուտ ու լեռնային վայրերը: Եվ դա՛ է պատճառը, որ հարավում մարտերը չեն հանդարտվում, մի օր թշնամի՛ն է առաջ գալիս, մի օր՝ մեկընդմիշտ նահանջում: Ադրբեջանում ցանկացած գործընթաց, ցանկացած քաղաքական ընդդիմադիր ուժ, լրագրող, գործիչ կամ մտավորական պարտադիր գտնվում է անվտանգային-հետախուզական ծառայությունների հսկողության տակ կամ նրանց գործակալն է: Ուստիև՝ թեկուզև ընդդիմադիր շրջանակից դուրս եկած տեղեկություն լսելիս կամ կարդալիս պետք է լինել սկեպտիկ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular