ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի ուշագրավ ակնարկը՝ Թուրքիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախընտրական փուլում գտնվելու պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ն թեև այնքան էլ ակտիվ չէ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի մասին հստակ տեսակետներ հայտնելու տեսանկյունից, բայց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս նախընտրական ելույթների ժամանակ սկսել է խոսել հայերի հանդեպ ունեցած իր համակրանքի ու, որքան էլ զարմանալի է՝ Իրանի ապագայի մասին: Ուշագրավ է, որ Փենսիլվանիա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ցանկանում է Իրանին տեսնել որպես հզոր երկիր, սակայն, առանց միջուկային զենքի։ Նա նշել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը դուրս կգա նախորդ վարչակազմի կողմից կնքած համաձայնագրից, որը վերաբերում է իրանական միջուկային ծրագրին։

Ինչ վերաբերում է Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական պատերազմի մասին Թրամփի լռությանը, ապա, ըստ ամերիկացի փորձագետների, դա պայմանավորված է նախընտրական գործընթացով, բայց որ ԱՄՆ նախագահը բավական խորքային պատկերացում ունի այդ ամենի մասին՝ կասկածից վեր է: Այս ամենի վկայությունն է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հստակ մեսիջը, թե՝ պատերազմի ժամանակ Թուրքիան է օգնում Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը վարչակազմը, այնուամենայնիվ, ոչ թե ձեռքերը ծալած նստած է, այլ փորձում է Թուրքիային հասկացնել, որ Թրամփի ընտրվելու դեպքում պանթյուրքիստական տեսլականը զարգացնելու շանս Թուրքիան չի կարող ունենալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular