ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Էպիրոսը Հունաստանի Արցախն է, բայց մենք այն չենք պաշտպանում հայերի նման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հույն պատմաբան և Բալկանյան մշակույթի դոկտոր Մելինա Կոնտաքսին greekcitytimes.com կայքում տեղադրված իր հոդվածում գրել է. «Մեր Արցախը Հյուսիսային Էպիրոսն է»: Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տարբերակը:

Մեր Արցախը մեր Հյուսիսային Էպիրոսն է՝ հնագույն հունական շրջանը՝ չնայած օտարերկրյա ուժերը որոշեցին այն կտրել իր պատմությունից և տալ իրենց ստեղծած պետությանը` Ալբանիային:

Մեր տարբերությունը հայերից այն է, որ մենք վաճառեցինք Հյուսիսային Էպիրոսը, մինչդեռ նրանք պաշտպանում են Արցախը:

Մենք հեշտությամբ զոհաբերեցինք Հյուսիսային Էպիրոսը (Ալբանիային) և Մոնաստիրակին (Յուգոսլավիային), ցեղասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին առաջադրեցինք Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, մենք անտարբեր էինք Իմվրոսում, Թենեդոսում և Պոլսում հույն փոքրամասնության դեմ կատարված ջարդերի նկատմամբ:

Մենք մոռացել ենք, որ պետությունը ստեղծվել է ոչ թե այսօր այնտեղ ապրող մարդկանց, այլ ազգի կողմից: Ի՞նչն է մարդկանց ստիպում մտածել, որ եթե նրա մի մասը զոհաբերվի, պետությունը կգոյատևի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular