ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հարթակներում գնալով հասունանում է Թուրքիայի սանձերը ձգելու պահանջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Դենդիասը նշել է, որ Թուրքիան, չնախատեսված սակագներ և օրենսդրական միջոցառումներ կիրառելով, շարունակում է միակողմանիորեն խախտել մաքսային միության կանոնները։ Հույն նախարարը կոչ է արել նաև Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցն անմիջապես վերանայել, քանի որ Թուրքիան շարունակում է սադրանքների դիմել։

Ստացվում է, որ Թուրքիան բոլոր հնարավոր հարթակներում և միջոցներով սադրանքներ կիրառելով խառնել է բոլոր երկրների բնականոն կյանքը, բայց, այդուհանդերձ, ԵՄ-ն դեռ շարունակում է իր փեշերը փռել ագրեսոր երկրի կողմից իրականացվող բոլոր աճպարարությունների վրա: Ու թեև Հունաստանի կողմից ներկայացված նախորդ՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը տապալվեց, սակայն քվեարկության արդյունքները խոսում են այն մասին, որ, այնուամենայնիվ, ԵՄ-ում գերտերությունների մոտեցումների մեջ բեկում կա և չի բացառվում, որ Հունաստանի այս առաջարկին ավելի շատ երկրներ միանան, քանի որ վաղուց հասունացել է նաև Թուրքիայի սանձերը ձգելու միջազգային պահանջը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular