ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը օլիգարխ Սորոսի միջոցով առատորեն վարձատրում էր ՀՀ-ում գործող, «յան» ազգանունով իր գործակալներին. Նարեկ Մալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շուրջ երկու տարի մեր համախոհ ընկերների հետ փորձում էինք նախազգուշացնել աղետի մասին: Երկու տարի բոլոր հնարավոր տեղերում գոռում, աղաղակում էիք, որ հայը վտանգի մեջ է: Երկու տարի բացատրում և բացահայտում էինք, որ օտարերկրյա գործակալ վարձկանները հայի արյան ծարավ են:
Երկու տարի անհավասար պայքարի մեջ էինք օտարերկրյա գործակալական ցանցի դեմ:
Մեզ ձերբակալում էին, մեր վրա վարձու խուլիգանախմբեր էին ուղարկում, մենք չէինք հանձնվում` փորձում էինք գոնե փոքրիկ մի բան փրկել...
Ցավոք, օտարերկրյա գործակալական ցանցը հասավ իր նպատակին:
Հիշեցնում եմ, որովհետև այս պետականաքանդ գործունեությունը շարունակվում է`
օտարերկրյա գործակալական ցանցը առ այսօր ԱՊՕՐԻՆԻ շարունակում է գործել ՀՀ տարածքում, իսկ ԱԱԾ-ն արդեն երկու ամիս է ինչ հրաժարվում է քր գործ հարուցել մեր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա:
Ադրբեջանը օլիգարխ Սորոսի միջոցով առատորեն վարձատրում էր ՀՀ-ում գործող, «յան» ազգանունով իր գործակալներին: Այդ անհայրենիք փողամոլների նպատակները հետևյալն էին/են`

1. Վերջնական փչացնել ՀՀ դաշնակիցներ ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերությունները և մեր երեխաներին առաջնագծում թողնել մենակ:
2. Հանրության շրջանում հետևողականորեն պախարակել ՀՀ ուժային կառույցների սպաներին, ազգային հերոսներին, փոխարենը կերտել նոր «հերոսներ» տռանս պոռնիկներից: Հիշեցնեմ, որ Սորոսի վարձկան Դանիել Իոաննիսյանը հայտարարում էր, որ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը ռազմական հանցագործ է:
3. Վարկաբեկել Հայ Առաքելական Եկեղեցին, պատերազմի ժամանակ զրկելով եկեղեցուն համախմբող առաքելությունից:
4. Թուրքիայի պատվերով կերտել բարի թուրքի կերպար և հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից, նպատակ ունենալով բարոյալքել առաջնագծում կռվող զինվորին, որպեսզի նա «բարի» թուրքի դեմ չկարողանա կռվել:
5. Կապտամազ պոռնիկներին գործուղել Արցախ և կազմակերպել Արցախի իրավապահների նկատմամբ կեղծ սադրանքներ՝ նպատակ ունենալով վարկաբեկել Արցախի ուժայիններին:
6. Տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով վարկաբեկել և մեկուսացնել ՀՀ բանակի բարձրաստիճան պրոֆեսիոնալ սպայակազմին, նպատակ ունենալով պատերազմի ժամանակ հայ զինվորին կարոտ թողնել բանիմաց հրամանատարության:
7. Միակողմանի խաղաղասիրական կոչերով թուլացնել հայ հանրության ինքնապաշտպանական բնազդը:
8. Օրենսդրորեն արգելել թշնամու նկատմամբ ատելության խոսքը, նույնիսկ թշնամուն ջարդելու մասին տեքստերով երգերը:

Ցավոք այս ադրբեջանասերների գործունեությունը անարգել շարունակվում է մինչ այսօր և մեր լավագույն հայորդիների արյունը այս տականքների ձեռքերին է, իսկ մեր իշխանությունը փոխանակ գոնե հիմա օրենքով արգելի այս վաճառված տականքների գործունեությունը նույնիսկ պատերազմի օրերին զբաղված է գիշերային խուզարկություններ կազմակերպելով իմ բնակարանում և երեխաներիցս IPAD առգրավվելով:
Սիրելի հայրենակիցներ, որևէ դավաճանի չի ներվելու իր ստոր գործունեությունը: Առայժմ հիշեցնում եմ, իսկ շատ շուտով սկսելու ենք բոլորով միասին ուղղակի պատասխանատվության ենթարկել դավաճաններին:
#մահ_դավաճաններին

Narek Malian-ի լուսանկարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular