Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Աշ­խա­տում ենք բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին տարբեր կազմակերպություններ և անհատներ միավորվում են՝ բանակին և Հայաստանում հաստատված արցախաբնակ ընտանիքներին աջակցելու համար։ Մհերը և ընկերները՝ Մանյան ու Սամվելը, մի քանի օր է, ինչ Կիրովի անվան մանկական զբոսայգում իրականացնում են տարբեր իրերի հավաքագրում։ «Հավաքում ենք սնունդ՝ նպարեղեն, ձեթ, քաղցրավենիք, նաև մենք ենք մեր գումարով որոշակի ապրանքներ ձեռք բերում։ Բավականին մեծ թիմ ենք, գնալով աջակցել ցանկացող մարդկանց քանակն ավելանում է։ Հիմնականում մեր ընկերներն են։Нет описания.

Ամեն ընտանիքի համար, ըստ իրենց ընտանիքի անդամների քանակի, փաթեթներ ենք պատրաստում։ Փաթեթում ներառում ենք նաև հագուստ, հիգիենայի պարագաներ։ Ունենք կամավոր վարորդներ, որոնք գալիս են, իրենց ուժերով տանում և ապրանքները հասցնում մարդկանց բնակարաններ։ Միևնույն ժամանակ այն ամենը, ինչն այստեղ անհրաժեշտ չէ, առանձնացնում ենք և ուղարկում սահման՝ պահածոյացված միս, խտացրած կաթ, քնապարկեր, տաք գուլպաներ, գլխարկներ և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերը:Нет описания.

Նշում է՝ այս ընթացքում սերտ կապի մեջ են պետական գերատեսչությունների հետ՝ հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում: «Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում պետական գերատեսչությունների հետ, կապի մեջ ենք նաև գրեթե բոլոր խմբերի ու նախաձեռնությունների հետ, որոնք այս օրերին նույն գործով են զբաղված, ըստ անհրաժեշտության իրար որոշակի իրեր ենք փոխանցում։ Համագործակցում ենք քաղաքապետարանի, վարչական շրջանի ղեկավարների և աշխատակազմերի, մարզպետարանների ու գյուղապետարանների հետ։ Աշխատում ենք բոլոր ուղղություններով»,-նշում է նախաձեռնության համակարգողներից Մհեր Մկրտչյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan