Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ Թուր­քի­ան դուրս կշպրտվի Հա­րա­վա­յին Կով­կա­սից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայի տարածաշրջանային և գլոբալ հավակնությունների մասին տարբեր վերլուծություններ են արվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ խնդիր է այդ հավակնությունների առկայությունը տեսական մակարդակում, մեկ այլ հարց է այդ հավակնությունների քայլերի ձեռնարկումը։ Գործնական հարթության վրա Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է թուրքական ազդեցությունը տարածել բոլոր ուղղություններով, որի արդյունքում լարվել են Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր հարևան երկրների հետ։ Եվ այստեղ պետք է նկատի ունենանք, որ թուրքական ազդեցությունը չի կարող ընդլայնվել ինքնաբերաբար, այն կարող է տեղի ունենալ միայն այլ երկրների շահերի հաշվին։

Իսկ կոնկրետ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում Թուրքիան շահարկում է թյուրքախոս ժողովուրդների հարցը։ Մասնավորապես, օգտագործելով Ադրբեջանի հետ իր էթնոքաղաքական կապը՝ Թուրքիան փորձում է Արցախյան հակամարտության վրա լծակներ բանեցնել ու նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին թուրքական կողմը փորձում է դիմել իր ավանդական գործելակերպին՝ նախ և առաջ ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։ Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս և ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակներում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ուղղակի ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաև Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլևս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Ամենադիտված