ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնության խորհուրդը հստակեցրել է՝ երբ կարող է Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություն սկսել Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը նշել է, թե Ռուսաստանը երբ կկարողանա միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածը վերցրել ենք newsarmenia.am կայքից:

Ըստ սենատորի՝ Հայաստանի իշխանությունները պետք է ՌԴ իշխանություններին պաշտոնապես հայտնեն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում սիրիացի զինյալներ են կռվում, և այս դեպքում Ռուսաստանը կարող է հայտարարել Անդրկովկասի այդ շրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու մասին:

Կոսաչյովը հայտարարել է «այդ տեղեկատվության, դրա հետ կապված վտանգի և ռիսկերի հավաստիությունը գնահատելու» անհրաժեշտությունը: «Բնականաբար, Երևանը պետք է մեզ պաշտոնական դիմում ուղղի, և ոչ պարզապես եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»:

Կոսաչյովը շեշտել է, որ այժմ կանխատեսում անելու համար վաղ է:

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ТАСС»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ սիրիական ահաբեկչական խմբավորումների զինյալները, որոնք ներկայումս մասնակցում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին, անմիջական սպառնալիք են Ռուսաստանի համար: ՀՀ վարչապետը շեշտել է, որ հենց այդ պատճառով ՌԴ-ն այդ իրավիճակին արձագանքելու օրինական իրավունք և հիմքեր ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular