ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի սենատորը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի սենատոր Վալերի Բուայեն կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:

Խորհրդարանականը նշել է, որ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ օրինագիծ մտցնել Սենատ: Նա նաև դատապարտել է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Ըստ նրա՝ Ղարաբաղում Ադրբեջանի հարձակմանը հակադրվել նշանակում է խոչընդոտել Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրել է Հայաստանի զենքի գլխավոր մատակարարները լինելու մեջ: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զենքով բազմակողմանի աջակցություն է տրամադրում Հայաստանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular