ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է զբոսաշրջիկների համար Ռուսաստանի լիարժեք բացման հնարավոր ժամկետը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մասնագետները նշել են զբոսաշրջիկների համար Ռուսաստանի լիարժեք բացման հնարավոր ժամկետը: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը, սահմանների լիարժեք բացումը հնարավոր է 2021 թվականին: Այս մասին նա հաղորդել է «Вести ФМ» ռադիոկայանի եթերում: Հոդվածը վերցրել ենք travel.rumbler.ru կայքից:

 -Հասկանալի է, որ ներգնա տուրիզմը, որն, ավաղ, այժմ փաստորեն զրոյական է, կսկսվի միայն հաջորդ տարի, - ասել է Գորինը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստան մուտք գործելու թույլտվություն ունեցող երկրների թիվը ծայրահեղորեն փոքր է՝ կապված կորոնավիրուսային համաճարակի ֆոնին իրադրության փոփոխության հետ:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահի կարծիքով զբոսաշրջության վերականգնումը կսկսվի 2021 թվականի գարնանային-ամառային սեզոնում, սակայն մեծ ճշգրտությամբ ինչ-որ բան կանխատեսելը դժվար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular