ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայրաքթար»-ի ապացո՞ւյց, դա էլ արդեն ունենք, ուրի՞շ ինչ ապացույց եք ուզում միջազգային կառույցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Միջազգային հանրությունն անամոթաբար ապացուցներ է ուզում, այն դեպքում, երբ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչոց է: Բայց, եթե խոսքը կոնկրետ ինչ-որ ապրանքի տեսքով ապացույց ներկայացնելու մասին է, ապա հայկական կողմն այսուհետ դա էլ կներկայացնի: Տեսնենք, հիմա ուրիշ ինչ ապացույց է պահանջելու այդ, այսպես կոչված միջազգային հանրություն ասվածը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ՝ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:

«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում: Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետևեն Կանադայի օրինակին և կասեցնեն հետագա մատակարարումները»,- գրել է Փաշինյանը:

Ցավալին այն է,  որ այս ամենը տեղի է ունենում նույն այդ միջազգային հանրություն ասվածի աչքի առջև, բայց նրանք շարունակում են հավասարության նշան դնել տեռորիստական երկրի ու հայկական կողմի միջև՝ ձև անելով, թե իրենք ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ էլ գիտեն:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular