ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե կան այլ առաջարկներ, ապա կարող ենք քննարկել. Արման Ղուկասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ևս միացել է օրերս Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժերին, որոնք Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունից պահանջել են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին, որը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախաձեռնությանը՝ նշեց, որ պատերազմի հրամայականը միասնական լինելն է: Ուստի, դրանով է պայմանավորված նախաձեռնությանը միանալու կուսակցության քայլը:

«Այսօր է այն ժամանակը, երբ բոլոր տարաձայնությունները՝ ներքին օրակարգային և այլ հարցերը պետք է մի կողմ դնել և համախմբվել: Մեր կուսակցությունն էլ շատ տարաձայնություններ ունի նախաձեռնությանը միացած այլ կուսակցությունների հետ, բայց մենք մի կողմ ենք դրել նաև դրանք և վստահ ենք, որ այսօր պետք է բոլորի հնարավորությունները, փորձը մեկտեղել և միասին կերտել մեր ընդհանուր հաղթանակը: Այդ է պատճառը, որ միանալով քաղաքական ուժերի կողմից տարբեր քննարկումներին, արդյունքում հանգեցինք նրան, որ պետք է ինստիտուցիոնալիզացնել ձևաչափը, ձևավորել օպերատիվ շտաբ, որը պետք է ունենա որոշակի լիաորություններ: Ու թեև եղան տարբեր գնահատականներ, փորձ արվեց այն դիտարկել իշխանությունից լիազորությունները վերցնելու փորձ, բայց պետք է նշեմ, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի: Վերջնական որոշումներ կայացնողը, միևնույն է, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետն է, և խոսքն ընդամենը այն մասին է, որ պետք է բոլորին հնարավորություն տալ իրենց փորձը ներդնելու, ուժերը մեկտեղելու և երկրին օգտակար լինելու համար: Մեր քաղաքական ուժը հենց այս նպատակով է միացել նախաձեռնությանը»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց ակնկալիքը երկրի իշխանություններից՝ շտաբ ձևավորելու դետալները վարչապետի հետ քննարկելն է, քանի որ միանշանակ այն բխում է միասնականության տրաբամանությունից: Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն կարծիքը, որ այդ քայլը որակվում է որպես իշխանությունների դեմ պայքարի երկրորդ ճակատ բացելու հնարավորություն, Ա. Ղուկասյանը նշեց, որ նպատակը ռազմական և դիվանագիտական ճակատում բեկում մտցնելու մասին է և ոչ թե ընդդեմ իշխանությունների գործելը:

«Ամենակաևորն այն է, որ այդ օպերատիվ շտաբը կարողանա գործել վարչապետի անմիջական գլխավորությամբ: Այսինքն՝ օպերատիվ շտաբը ինքնուրույն չի գործելու: Ինչ վերաբերում է այլ ձևաչափով սատարելուն, ապա, նշեմ որ, բանականություն ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այսօր միավորված է պետության շուրջ, քանի որ բոլորիս միակ խնդիրը միասնական պետական շահն է: Եվ այստեղ որևէ ինտրիգի մասին խոսք լինել չի կարող: Կարծում ենք, որ ինստիտուցիոնալ առումով անհրաժեշտ է կոնսոլիդացնել բոլոր ուժերը, ուստի մենք նման ձևաչափ ենք առաջարկել: Եթե կան այլ առաջարկներ, ապա կարող ենք քննարկել, բայց կարծում եմ ժամանակը սուղ է և նախաձեռնությունը քննադատելով և ծայրահեղ գնահատականներով չեն նպաստում գործընթացների առավել արդյունավետ իրականացմանը: Ես ուզում եմ բոլորին կոչ անել այս օրերին զսպվածություն ցուցաբերել և փորձել միասնական ուժերով հանդես գալ, որպեսզի բոլորս միասին կերտենք հաղթանակը»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Հասմիկ Բալայան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular