ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի անկախության ճանաչմանն ընդառաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Արցախի և Հայաստանի արտգործնախարարը երկու երկրների ՄԻՊ-երի հետ մասնակցել է Երեւանում տեղի ունեցած հավաքին, որին ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Իրականում հանդիպումը բավական հետաքրքիր է նախ որպես փաստ: Գործնականում, այն իր տողատակում կարող է դիտարկվել իբրև Արցախի ճանաչման յուրօրինակ ակտ, երբ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները մեկ սեղանի շուրջ են և լսում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարին: Իհարկե դա խիստ պայմանականորեն է հնարավոր գնահատել իբրև ճանաչման ակտ, սակայն տվյալ պարագայում խոսքը համատեքստի մասին է, այն մասին, որ միջազգային հանրությունն առնվազն պատրաստակամ է դիտարկել օրակարգային այդ հարցը, որպես անվտանգային լուծում:

Ընդ որում, գուցե տարօրինակ հնչի, սակայն այդ առումով միջազգային հանրությանը դա «փաստարկել» են Անկարան և դրա պատերազմի գործիք դարձած Բաքուն: Ավելին, ճանաչումն այդ իմաստով ոչ միայն լոկ Արցախի ժողովրդի, հայկական պետականության անվտանգության հարց է, այլև միջազգային անվտանգության: Հիմա դիտարկենք, թե գործնականում, ինչ է անում Թուրքիան Կովկասում հրահրված պատերազմով: Թուրքիայի արածն այլ բան չէ, քան միջազգային անվտանգային համակարգերի ոտնահարում և մի ամբողջ տարածաշրջանի իրավիճակը շրջադարձային ապակայունացում: Անկարան իր քաղաքականությամբ, ընդ որում ոչ միայն կովկասյան ուղղությամբ, փաստացի հայտարարում է, որ չի ճանաչում միջազգային անվտանգային համակարգը:

Հետևաբար, թուրքական թիրախի վերածված Արցախի միջազգային ճանաչումը դառնում է միջազգային անվտանգության համակարգի պաշտպանության առանցքային անհրաժեշտություն, որովհետև ընդամենը ժամանակի և հերթականության հարց է, թե Թուրքիան որ սուբյեկտին է դադարելու չճանաչել հաջորդը: Գուցե մի փոքր «մեծահոգություն» անեն Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի համար` նրանց թողնելով վերջում խժռելու՝ որպես երախտագիտություն իր հանդեպ ԵՄ պատժամիջոցների օրակարգ թույլ չտալու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular