ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում էսկալացիան պիկին է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատ է խոսվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում խախտվել է հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ին և որը ձեռք էր բերվել ՀՀ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ջանքերով՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերի՝ չնայած վստահեցվում էր, որ որոշումը կայացվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների նախորդ համատեղ հայտարարության համաձայն: Փաստ է, որ հասկանալի պատճառներով կողմերը մարտի դաշտում ծավալվող զարգացումների վերաբերյալ շատ բան բաց տեղեկատվական տարածքում չեն տեղադրում: ԶԼՄ-ներում հայտնվող տեղեկությունները պետք է շատ զգույշ դիտարկել, քանի որ ապացույցներ չկան, իսկ դա բարդացնում է իրական պատկերի հավաստի վերստեղծումը: Սակայն կարելի է խոսել ուժերի աշխարհաքաղաքական բաշխման ձևավորման մասին, քանի որ հնչում են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ և իրականացվում են տարբեր դիվանագիտական կապեր:

Այս ամենից կարող ենք եզրակացնել հետևյալը․ Ադրբեջանի կայծակնային պատերազմը, Թուրքիայի ակտիվ և գրեթե բազմակողմանի աջակցությամբ, չի կայացել: Պատերազմը ձգձգվում է։ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ վերաբերյալ բանակցությունները»: Նա նաև մեղադրում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին այս գործընթացի երկարաձգման համար: Սակայն ՄԽ-ի հանդեպ մեղադրանքները հիմք չունեն, քանի որ այն իր կողմից կատարում է հենց այն գործառույթները, որոնք իր վրա դրված են՝ լինել միջնորդ կողմերի միջև և օգնել նրանց գտնել փոխզիջումային որոշում: Խմբի խնդիրների մեջ չի մտնում հակամարտության մասնակիցներին որևէ լուծում պարտադրելը:

Ըստ էության՝ հակամարտող կողմերը, ամրապնդելով իրենց դիրքորոշումները, գործում են նախկինում համաձայնեցված խաղաղ կարգավորման սկզբունքներին հակառակ: Այդ պատճառով էլ, ՄԽ-ին շատ դժվար կլինի վերադառնալ բանակցային դիրքի ելման կետին, քանի որ Բաքուն և Երևանը պատրաստ չեն փոխադարձ զիջումներին, թեև Հայաստանն ավելի շատ է պատրաստ խաղաղ բանակցություններին: Ալիևն առհասրակ կարծում է, որ խնդրի առավել ընդունելի լուծումը ուժայինն է: Ռուսաստանը կարող է դիվանագիտական ազդեցության ավելի շատ լծակներ ունենալ, սակայն Թուրքիան, օգնելով Ադրբեջանին, ավելի շատ ազդեցության լծակներ ունի հենց ռազմական գործողությունների թատերաբեմում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular