ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ համակրանքը իրավաբանական կատեգորիա չէ, ժամանակն է գործով ապացուցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արցախի ճանաչման պահանջով ակցիայի մասնակիցների և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի միջև կայացած ընդունելությունը բավական բարձր մակարդակ է ունեցել: Չնայած, դեսպանի պատասխաններն այնքան էլ հստակ չեն եղել, ինչը զայրացրել է ակցիայի մասնակիցներին:
 
Հանդիպման մասնակիցները 1or.am-ի հետ զրույցում նշեցին, որ ԵՄ դեսպանը վստահեցրել է, որ իրենց համակրանքը հայերի կողմն է, քանի որ Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի դրդմամբ է սկսել Ադրբեջանը: Այդ ամենով հանդերձ, դեսպանը դժվարացել է պատասխանել, թե ԵՄ հայտարարությունների ժամանակ ինչու է հավասարության նշան դրվում ագրեսոր Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ըստ Վիկտորինի վերջնական գնահատականը հնչեցվում է 20 և ավելի երկրների համաձայնությամբ, իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպանատունն այս պահին ամենաշատը, որ կարող է անել տրամադրած փաստերը Բրյուսել ներկայացնելն է և հուսալը, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական: ԵՄ դեսպանը նշել է նաև, որ ծանոթ է տիրող իրավիճակին: Բացի այդ, իրենք ուսումնասիրում են բոլոր տեսանյութերն ու լուսանկարները: Այդուամենայնիվ ԵՄ դեսպանը, կրկին պնդել է ԵՄ տեսակետը, ինչը խոսում է այն մասին, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները տեղում աշխատում են ոչ թե տվյալ երկրում տիրող իրական իրավիճակը գլխադասային կառույցներին ներկայացնելու, այլ՝ հակառակը, դրսում սխալ հիմքերով գեներացված տեսակետները ներսում պարտադրելու համար:
 
Ինչ վերաբերում է համակրանքին, հակակրանքին, այս կամ այն երկրի հանդեպ ունեցած սիրո, ատելության զգացումին, ապա դրանք, ինչպես հայտնի է, իրավաբանական կատեգորիաներ չեն: Ուստի, հայկական կողմին ոչ թե այս կամ այն կառույցի կամ դրա ներկայացուցչի համակրանքն է պետք, այլ իրերն իրենց անուններով կոչելու կամքը: Եթե այդ կամքը չկա, ապա հարց է ծագում, թե այդ դեպքում միջազգային կառույցներն ինչով են զբաղվում, եթե իրենց գործունեությամբ ոչ թե նպաստում են իրականությունը տեղ հասցնելուն, այլ իրենց լատենտ կեցվածքով նպաստում են ահաբեկչության ու ագրեսիայի տարածմանը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular