Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս». համագյուղացին և քույրը՝ զոհված Սևակ Ալեքսանյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքը ուրիշ տեսակ մարդ էր, նման չէր ոչ մեկին. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր, շատ մեծ ցավ է այլևս չունենալ իրեն, բայց միևնույն ժամանակ գերագույն հպարտություն է նման եղբայր ունենալը, նվիրյալ, որն անմահացավ։ Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Սևակ Ալեքսանյանի քույրը՝ հորեղբոր դուստր Արփի Ալեքսանյանը։

«Ամեն ինչ սկսվեց եղբորս ծննդյան օրը՝ սեպտեմբերի 27-ին: Մոտավորապես կլիներ ժամը 8-ը, աչքերս բացեցի ու առաջինը ուզեցի եղբորս հաղորդագրությամբ շնորհավորել, բայց առաջինը աչքովս ընկավ այն լուրը, որ ագրեսոր հակառակորդը սահմանի ողջ երկայնքով անցել է լայնամասշտաբ հարձակումների: Տխրեցի, բնականաբար: Նույն օրը՝  կեսօրին, ինքը զանգեց, մի քիչ խոսեցինք, շնորհավորեցի, ուրախ էր, ես էլ ուրախացա, բայց ոչ մի բառ չասաց վիճակի վերաբերյալ: Ընդհանրապես, իր ծառայության վերաբերյալ մեզ ոչինչ չէր ասում, մենակ ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ լավ է:  Ինքը շատ զուսպ էր, համեստ, նրբանկատ։ Դեպքից հետո իր ծառայակից ընկերոջից նոր իմացանք, որ երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել ու հոսպիտալում է եղել, և էլի շատ դեպքեր,որոնց մասին չգիտեինք:

Փակագծերը չբացելով՝ կասեմ միայն, որ իրեն էին վստահված ռազմական կարևոր նշանակության մի շարք օբյեկտների փոխադրումը դիրքեր ու մնացած գործողությունները: Դեպքը պատահել է հոկտեմբերի 10-ի գիշերը, բոթը մեզ հասավ հոկտեմբերի 11-ին:

Ապագայի հետ կապված շատ պլաններ ուներ, իրեն բիզնեսոլորտում էր պատկերացնում ու հաստատ կհասներ հաջողությունների։ Հիշում եմ՝ մի օր էլ զանգեց, խոսեցինք, ասաց․ «Գիտե՞ս չէ, Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն եմ կարդում, գաղտնիքները իմանամ, որ բիզնեսս լավ առաջ տանեմ»:

Ես էլ մի քիչ կատակեցի, ասացի՝ ա՛յ տղա, չլինի՞ մենակ 391-րդ էջն ես կարդացել։ Լավ ծիծաղեցինք, մինչև հիմա ականջներիս մեջ է էդ լիաթոք ու հարազատ  ծիծաղը:

Նույն դասարանում էինք սովորում, շատ էի նեղում, ասում էի՝ սովորի, այ տղա, ոնց ես հաջողությունների հասնելու առանց սովորելու ու ուսումդ շարունակելու: Մի օր էլ ասացի ու իր պատասխանը մինչև հիմա չեմ մոռանում. ինքը մտքի անսովոր ճկունությամբ մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի իմաստուն խոսքերը. «Համալսարաններում տալիս են վկայական և ոչ թե խելք, որովհետև խելքը սովորովի չէ, այլ բնականից, և դրա համար էլ լինում են վկայական ունեցող ավանակներ և չունեցող իմաստուններ»»,-պատմեց քույրը։

Քրոջ խոսքով՝ Սևակին բոլորն էին ճանաչում՝ փոքր, թե մեծ, մեծ հարգանք ու սեր էր վայելում ամբողջ գյուղում, դրական էր, լուսավոր, նույնիսկ ամենամութ կետում էլ ինքը լույս էր տալիս։ «Սիրած աղջիկ ուներ, սպասում էր, թե երբ պիտի անցնի 3 ամիսը, որ գա, քայլեր ձեռնարկի: Հորեղբորս ու նրա կնոջ վիշտը շատ մեծ ու խորն է, նրանք զավակ կորցրին, բայց հերոս գտան: Ու թերևս սա պիտի լինի վիրավոր սրտերի միակ սփոփանքը: Սևակս մեծ սրտի տեր էր, ընկերասեր, բարի, դաստիարակված ու ուղղակի լավ մարդ։ Հպարտ եմ, որ իմ երակներում էլ նույն արյունն է հոսում ու, որ ես էլ ունեմ իր ազգանունը:
Երկու օրում ես երկու եղբայր կորցրի, երկու անմահներ, որոնք փառավորեցին պատմությունն իրենց անուններով՝ Սևակ Ալեքսանյան և Հովհաննես Բեյբության (Հովաս): Ձեր հիշատակը վառ ենք պահելու մեր պահապան հրեշտակներ:
Դասընկերներս՝ Սմբատը Գասպարյան, Խորենը Ասատրյան, Նարեկը Ղուկասյան, բոլորը հերոս տղերք են, որոնց սխրանքների մասին դեռ շատ է խոսվելու, ու  հիմա սահմանին են, պայքարում են, պայքարում են՝ վաստակելով մեր հանգիստ  ու  խաղաղ ապրելու իրավունքը»։

Tert.am-ի հետ զրույցում Սևակ Ալեքսանյանի համագյուղացի Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ Սևակը պոզիտիվ, կատակասեր անչափ մարդամոտ  և սրտաբաց երիտասարդ էր:

Փոքր տարիքում խորը վնասվածք էր ստացել, բայց այնքան ամուր կամքի տեր էր, որ ցավի հետ մեկտեղ  բոլորին հույս էր տալիս, թե ամեն ինչ լավ է իր հետ:  «Բայց իրականում, Սևակի քեռու տղան պատմում է, որ  վիճակը  բավականին ծանր էր, ինքը գրկած է տարել Սևակին: Վիրավորվել է  ջուր տանելիս, ձեռքի մեքենան ընկել է, կռացել է, որ վերցնի, ապակյա ամանով վնասել է իրեն. երկար ժամանակ արնաքամ վիճակում էլի խոսել է, հիվանդանոցի ճանապարհին նոր ուշաթափվել։

Ծառայության ժամանակ ևս վիրավորվել է, երկար բուժում ստացել, բայց դրա մասին ոչ մեկի չի ասել։  Իր կյանքից վեր էր դասում ծնողներին և դա ապացուցեց իր սխրանքով։
 
Իր հերոսությունից հետո նոթատետրում կարդացել են՝ թող ոչ մի ծնող չտեսնի որդու մահը, Աստված, պահապան եղիր ընտանիքիս»։

Հաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»
Ամենադիտված