Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե վերջին օրերին համացանցում զգալիորեն ավելացել են ադրբեջանական քարոզչական նյութերը, որոնց հեղինակները հանդես են գալիս հայ օգտատերերի անուն- ազգանուններով։

Դրան զուգահեռ, Հայաստանում արգելափակված չեն ադրբեջանական լրատվական կայքերը, որոնց հրապարակումներն անգիտակցաբար տարածում են որոշ հայ օգտատերեր` կուլ տալով թշնամու խայծը։

Չնայած տեղեկատվական անվտանգության մասնագետների մշտական հորդորներին, հնարավոր չի լինում խուսափել ադրբեջանամետ կեղծ քարոզչական նյութերի տարածումից, ինչը բավական դժվարացնում է հայկական կողմի աշխատանքը. պարբերաբար այդ ամենը հերքելու վրա, ժամանակ ծախսելու փոխարեն մեր մասնագետներն այս օրերին քարոզչական դաշտում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan