Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ այս ագրեսիան միայն Արցախի հարցով չի սահմանափակվում, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր համար տարածաշրջանային նշանակության խնդիրներ լուծել։ Առաջին տպավորությամբ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական նկրտումները պետք է լուրջ հակազդեցության հանդիպեին միջազգային հանրության կողմից, և վերջինս պետք է սաստիչ միջոցներ ձեռնարկեր հատկապես Թուրքիային զսպելու ուղղությամբ։

Բայց, ինչպես տեսնում ենք, միջազգային հանրության արձագանքը ընդհանուր առմամբ անբավարար է այն տեսանկյունից, որ հիմնականում հավասարության նշան է դրվում կողմերի միջև և ընդամենը հակամարտության կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս իմաստով հատկանշական է մասնավորապես Եվրոպայի արձագանքը։ Ճիշտ է՝ եվրոպական առանձին երկրներ, այդ թվում և հատկապես՝ Ֆրանսիան, որոշակի առումով կոշտ մոտեցում են որդեգրել Թուրքիայի նկատմամբ, սակայն իրեն մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ համարող Եվրոպան, մեծ հաշվով, լռում է այն մասին, որ Ադրբեջանը ամենակոշտ ձևով ոտնահարում է արցախահայության իրավունքները և առանց որևէ կաշկանդվածության կրակի տակ է պահում խաղաղ բնակավայրերը։

Եթե հարցը վերաբերում է, օրինակ՝ մեկ մարդու թունավորման դեպքին, ինչպես եղավ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դեպքում, ապա եվրոպական երկրները մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ պատժամիջոցների սահմանման հարցը դարձնում են օրակարգային խնդիր։ Իսկ երբ խոսքը հազարավոր արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին է, երբ նրանց ֆիզիկական գոյությունն ուղղակի Ադրբեջանի կողմից հարցականի տակ է դրված, ապա Եվրոպայի համար կարևորվում են իրենց նեղ շահերը, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցը երկրորդ պլան է մղվում։

Օրինակ՝ եվրոպացիների համար այս դեպքում առաջնային է Ադրբեջանից նավթի ու գազի մատակարարումը, իսկ Թուրքիայի դեպքում նրան սիրաշահելը, որպեսզի հանկարծ այդ երկիրը թույլ չտա, որ երկու միլիոնից ավելի սիրիացի փախստականներն անցնեն Եվրոպա։ Հենց այստեղ է, որ Եվրոպան առաջնորդվում է երկակի ստանդարտներով (ինչի դասական օրինակ է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի երեկվա լղոզված հայտարարությունը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում) և ի զորու չէ լուծել իր հարևանությամբ կայունության ապահովման խնդիրը։

Չէ՞ որ հարցը միայն Արցախի նկատմամբ սկսված ռազմական ագրեսիայով չի սահմանափակվում, Թուրքիան մեծ հավակնություններ ունի նաև Արևել յան Միջերկրականի ծովային ջրերի նկատմամբ և բացահայտ կերպով ոտնահարում է Հունաստանի ու Կիպրոսի իրավունքները։ Այդ նույն Թուրքիան, որ ամեն անգամ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ոտնահարում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը և պարբերաբար ռազմական ներխուժում է իրականացնում այդ երկրներ։ Դա էլ քիչ է, Թուրքիան իր վրա է վերցրել Սիրիայում ահաբեկիչներ բուծելու և արտահանելու հարցը, որոնք մի օր էլ շատ հանգիստ կարող են հայտնվել հենց Եվրոպայում և ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչի նշաններն արդեն երևում են:

Այնինչ, Թուրքիային կարելի էր սաստել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման միջոցով, որի շուրջ եվրոպական երկրներին այդպես էլ չի հաջողվում համաձայնության գալ։ Եվրոպական համայնքը հետևողական չէ նաև Ադրբեջանի լկտի գործելակերպը սաստելու ուղղությամբ։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ռմբահարել քաղաքացիական բնակչությանը, այլև չի պահպանում հերթական համաձայնությունը զինադադար հաստատելու շուրջ, որը ձեռք էր բերվել նաև Ֆրանսիայի ակտիվ միջնորդական ջանքերի արդյունքում։

Ադրբեջանի կողմից զինադադարը չպահպանելու այսպիսի պահվածքը պետք է կոշտ արձագանքի արժանանար Եվրոպական երկրների կողմից, որը չկա։ Իսկ ամենակարևորն այն է, որ եվրոպական երկրներն ի վերջո առերեսվեն իրականության հետ և ճանաչեն Արցախի անկախությունը՝ ընդունելով, որ արցախահայությունը, այնպես էլ յուրաքանչյուր ժողովուրդ, կարող է ինքնուրույն կերտել իր ապագան։ Իսկ Արցախի անկախությունը այնտեղ ապրող հայերի ֆիզիկական անվտանգության հիմնական բաղադրիչն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ
Ամենադիտված