ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարակաբանը գնահատել է կորոնավիրուսի թուլացման ժամկետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարակաբան Եվգենի Տիմակովը գնահատել է կորոնավիրուսի թուլացման ժամկետները: Այս մասին «Лидер медицины» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը հաղորդել է «РБК» հեռուստաալիքի եթերում: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:

Նրա համաձայն՝ վիրուսն, անշուշտ, մուտացիայի կենթարկվի, և դրա շնորհիվ, 5-10 տարի անց այն այլևս լուրջ հետևանքների չի հանգեցնի: Վարակաբանը բացատրել է, որ մուտացիայի երկար ցիկլի ընթացքում կորոնավիրուսը ավելի վարակիչ կդառնա և ավելի արագ կբազմանա, բայց միևնույն ժամանակ, զգալիորեն կթուլանա:


Տիմակովը նաև շեշտել է, որ առաջիկա հինգ տարիներին հիվանդությունը հաստատ մեզ հետ կմնա: Միևնույն ժամանակ, նա նաև ավելացրել է, որ տասը տարի հետո կորոնավիրուսը «կընտելանա» մարդկությանը, իսկ մենք՝ նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular