ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՛ ուժեղացրեք առճակատման հռետորաբանությունը. Լավրովը դիմել է Երևանին և Բաքվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային այլ մասնակիցներին կոչ է արել դադարեցնել առճակատման հռետորաբանության սրումը: Հոդվածը վերցրել ենք ռուսական eadaily.ru կայքից: 

- Համոզված ենք, որ այժմ ամենակարևորը, դա երևի մեծ ջանքեր չի պահանջի, առճակատման հռետորաբանության սրեցման անհապաղ դադարեցումն է ինչպես (հակամարտության) կողմերի, այնպես էլ պատասխանատու միջազգային մասնակիցների գծով, - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ բանակցություններից հետո:

- Դա մեծ ջանքեր չի պահանջում: Հաջորդ բացարձակապես անհրաժեշտ քայլը, որը պետք է ձեռնարկել առճակատման հռետորաբանության ավարտի հետ միաժամանակ, դա մարտական գործողությունների դադարեցումն է, քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածների դադարեցումը և իհարկե դա հենց այն պահանջն է, որը պարունակվում է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Դա պարունակվում է նաև Մոսկվայի փաստաթղթում, որը մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ փորձելով կրկին դադարեցնել արյունահեղությունը, - ավելացրել է նախարարը:

Միևնույն ժամանակ, Լավրովը շեշտել է, որ Մոսկվայում հույս ունեն՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի:

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները միաժամանակ ելույթ ունեցան մարդասիրական զինադադար հաստատելու մասին հայտարարություններով: Ադրբեջանը, սակայն, ինչպես նախորդ անգամ, Մոսկվայում հումանիտար զինադադարի մասին համաձայնության գալուց հետո, կրկին ցույց տվեց իր ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության բացարձակ բացակայություն: Այս ամենը ուղեկցվում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններով, որ Բաքուն չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև «հաղթական ավարտը»: Նման հայտարարություններ արել է նաև Թուրքիան:

Հայկական կողմը հավատարիմ է հոկտեմբերի 10-ին ընդունված համաձայնությանը և հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնագրին՝ որպես առաջնային նպատակ ունենալով համապատասխան հաստատման մեխանիզմով տևական հրադադարի հաստատումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular