ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանացի պատգամավորը կատարվածը ցեղասպանություն է որակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոյթերի կարծիքով Արցախում հայերի դեմ Ադրբեջանն իրականացրել է «դրոնային ցեղասպանություն», քանի որ ակնհայտ է, թե Ադրբեջանի կողմից ինչպիսի արգելված զինատեսակներ են օգտագործվել:

«Շատ կարևոր է արձանագրել, որ սա փոքր կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ։ Մենք այստեղ ենք, որ եվրոպացիներին ցույց տանք իրականությունը։ Ուզում ենք փորձել լուծում գտնել Արցախի համար։ Մենք մտածում ենք, որ Մինսկի պրոցեսը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան, թե որն է խնդիրը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերն են հրթիռակոծվել, օգտագործվել են միջազգային արգելված զենքեր»,-ասել է նա՝ հավելելով, որ մտավախություն ունի, քանի որ այստեղ նոր ցեղասպանություն կարող է իրականացվել։

«Հիմա փորձում ենք արտերկրում բնակվողներին ցույց տալ, որ այստեղ փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում բոլորը տեղեկանան իրականության մասին, դրա դեմ սկսեն քայլեր ձեռնարկել։ Մենք ուզում ենք, որ այս պատերազմը սանձազերծած կողմերի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն»,-նշել է Քոյթերը:

Ստելլա Հակոբյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular