ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի լռությունը դավաճանություն է սեփական արժեքների ու արժեհամակարգ կոչվածի հանդեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կառույցների ոչինչ չասող և անբովանդակ հայտարարությունների կողքին Եվրոպական մի շարք երկրների առանձին քաղաքների քաղաքային իշխանություններ սկսել են իրերն իրենց անուններով կոչելուց բացի Արցախի անկախությունը ճանաչել: Օրերս Արցախի անկախությունը ճանաչեց Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը, իսկ Փարիզի քաղաքապետի կարծիքով՝ եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել և պետք է սատարել Հայաստանին այս փորձության և պայքարի ժամանակ: Մինչդեռ ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան գրասենյակը շարունակում է իր դավադիր լռությունն այն դեպքում, երբ ողջ հայ ժողովուրդը միասնաբար ոտքի կանգնած պայքարում է ահաբեկիչների դեմ` պաշտպանելու համար իր ազատ ապրելու իրավունքը:

ՄԱԿ-ի լռությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն սեփական արժեքների ու արժեհամակարգ կոչվածի հանդեպ: «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն անդրադառնալով միջազգային կառույցների և դիվանագիտական կորպուսների հայաստանյան ներկայացուցչությունների անտարբեր կեցվածքին իր ֆեյբուքյան էջում գրել, է՝ «ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան մոտ հայ ժողովուրդը ցույց է տալիս, որ կեղծ արժեքներով մեր գլուխները հարդուկողները այլևս երբե՛ք մեր վստահությունը չեն վայելելու»:

Հետաքրքրիր է, թե միջազգային կառույցների ներկայիս անտարբեր կեցվածքից ու անտարբերությունից հետո հումանիզմի ու մարդասիրության մասին երկար ճառեր, զեկույցներ հրապարակող ու դրանք Հայաստանին պարտադրող կառույցներն ինչպես են շարունակելու խոսել հումանիզի և մարդկային արժեքների մասին: Թե դա ընդամենը ինչ-ինչ լոլոների մասին խոսելով գումարներ լվանալու համար էր արվում, իսկ մարդկանց դեմ իրականացվող ահաբեկչության ժամանակ խոսքերը գործ չեն դառնում՝ ուրեմն հարկավոր է վերանայել նաև նման կառույցների գոյության ու պիտանելիության հարցը ևս:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular