ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անջատում՝ հանուն փրկության սկզբունքը բխում է այս պահի ռեալ վտանգից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը երբեք չի եղել Անկախ Ադրբեջանի կազմում: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով սա կարևոր իրողություն է, որը հարկավոր է բոլոր մակարդակներում արձանագրել: Ինչ վերաբերում է աջատում՝ հանուն փրկության թեզին, ապա, ըստ նրա, դա միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնորոշման հիմնաքարային սկզբունքի բարձրագույն աստիճանն է:

«Արցախի անջատումը տեղի է ունեցել դեռ Խորհրդային Միության տարիների ժամանակ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը երբեք էլ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սա կարևոր արձանագրում է, որը պետք է ֆիքսել և մշտապես հաշվի առնել: Ինչ վերաբերում է անջատում՝ հանուն փրկության սկզբունքին, ապա դա բխում է այս պահի ռեալ վտանգից, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմով: Կարևոր է արձանագրել նաև, որ անջատում՝ հանուն փրկության սկզբունքը կանխում է վերադարձը անցյալին և այս սկզբունքով հստակ մեսիջ է հղվում, որ դրանից բացի այլ ճանապարհ չկա»,- 1or.am-ի հարցին ի պատասխան ասաց Ե. Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի համոզմամբ՝ ինքնորոշման իրավունքի իրացման այլ ձև, քան անջատումն է հանուն փրկության՝ չկա, քանի որ այդ իրավունքի փաստի արձանագրմամբ շեշտվում է, որ չի կարող միավորում լինել ռասիստական նկրտումներ ունեցող մի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է: Ե. Կիրակոսյանը նշեց նաև, որ Կոսովոյի անկախացման հիմքում դրված է եղել հենց այս սկզբունքը, որը ճանաչվել է շատ երկրների կողմից:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular