ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի անցյալից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին:

Օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվել է մի գործ, ըստ որի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել.

ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Օդում կախված այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ-ից: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ-ից հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular