ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն իշխանություն պատասխանատու է իր կառավարման համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Վերջին օրերին բավականին ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի այն թեզը, որ Արցախյան բանակցությունները նա ժառանգել է նախորդներից...
Նախ, սկսենք նրանից, որ այս 2,5 տարվա մեջ Հայաստանի վարչապետը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան բանակցություններն ինքը սկել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից,այլ իր կետից... Ու այսպիսի կամ նման հայտարարություններ բազմիցս են բարձրաձայնվել Նիկոլի կողմից...
Այս թեզին զուգահեռ որոշ իշխանամետ օգտատերեր սկսեցին տարածել էժանագին, պատմությունից անտեղյակ, միջազգային հարաբերություններից և քաղաքականությունից շատ հեռու ինչ-որ տեսանյութեր, որոնցով փորձում են ապացուցել, որ նախկինները, հատկապես Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, մեզ համար ոչ ձեռնտու բանակցություններ են վարել...
Այդ անգրագիտությանը և մառազմին հավատացողներին տեղեկացնեմ, որ քաղաքականության մեջ և հատկապես, եթե դու բանակցում ես թշնամուդ կամ հակառակորդներիդ հետ, բլեֆները, խաբկանքները և այլն շատ ընդունելի են... Իսկ կարևորը վերջնարդյունքն է՝ այս պարագայում ռեալ-պոլիտիկը...
Իսկ ի՞նչ են թողել Քոչարյանն ու Սարգսյանը մեզ... Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանը, 1998-2008 ղեկավարելով Հայասատանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թողեց այն, ինչ ժառանգել էր 1998 թ-ին առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից... Այսինքն` Քոչարյանը, ազերի-թուրքերի հետ տարբեր "բովանդակային" բանակցություններ ունենալով, միևնույն է անկորուստ Արցախը հանձնել է Սարգսյանին... Սարգսյանը Փաշինյանին ժառանգել է այն, ինչ ստացել է Քորաչյանից, որից պետք է դուրս հանել 2016 թ-ի ապրիլի քառօրյա պատերազմում կորցված 400-ից 800 հեկտարը...
Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին Արցախյան հարցի լուծման վերաբերյալ տասնյակ տարբերակներ են առաջ քաշվել և տարբեր դեպքեր են տեղի ունեցել... Սակայն ամենակարևորը ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆ է... Մնացած ամենն, ինչ հիմա ներկայացվում է որպես "դավաճանություն"` ընդամենը կեղծիք է և "Կիկոսի մահը" հեքիաթն է հիշեցնում...
Ի դեպ, Հայաստանի ոչ մի նախկին ղեկավար ինքնապաշտպանվելու կամ ինչ-որ այլ նպատակով իրեն թույլ չի տվել բանակցային գործընթացի վերաբերյալ "մեղավոր" ճանաչել նախկիններին, քանի որ իրենցից ամեն մեկը պատասխանատու է իր կառավարման ժամանակ տեղի ունեցող բանակցությունների, դրանց արդյունքների, եթե դրանք կան և տեղի ունեցող իրադարձությունների համար...
Հ.Գ. Մեղավորներ փնտրելու ժամանակը չէ... Մենք իրավունք չունենք պառակտվել... Մենք պետք է համախմբված պայքարենք մեր ընդհանուր թշնամու՝ ադրբեջանաթուրքական ահաբեկչական տանդեմի դեմ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular