Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Եթե այս անգամ զինադադարն իսկապես հաստատվի, ապա դրանից առաջ կատարվեց մի քանի կարևոր բան.Արշալույս Մղդեսյան

Arshaluis Mghdesyan- գրում է.
 
Եթե այս անգամ զինադադարն իսկապես հաստատվի, ապա դրանից առաջ կատարվեց մի քանի կարևոր բան:
Նախ Էրդողանը զանգեց Պուտինին, խնդրեց ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ-ում որպես համանախագահ ու ստացավ մերժում:
ՌԴ հատուկ ծառայությունները Կոմերսանտի միջոցով սլիվ արեցին պատերազմի կազմակերպման ողջ պատմությունն ու սցենարը՝ շատ մանրամասն: Ադրբեջանում թուրքական սպեցի, ինստրուկտորների թվով և այն, որ սկզբում անձամբ Թուրքիայի պաշտպանության նախարարն է ղեկավարել ռազմական գործողությունները:
Գործին ակտիվորեն կպավ Շոյգուն, այն է՝ ուժայինները, ու ևս մեկ անգամ Լավրովը զանգեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին ու կարծես խսիտ համոզիչ եղավ էս անգամ:
Ու մեկ էլ, զինադադար հայտարարելուց ժամեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն վաճառել այն իր հասարակությանը՝ նշելով, իբր մենք ենք խնդրել զինադադար:
Մի բան էլ: Զինադադարից մեծ սպասումներ պետք չէ ունենալ: Զգոնությունը չենք կորցնում, չենք թուլանում:
website by Sargssyan