ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորը, շատերը մոռացան միասնականության մասին. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Гехам Манукян- իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Այսօրվա կուսակցությունների միասնական հայտարարությունից, իշխանույթուններին ուղղված առաջարկից հետո, մեկ էլ բոլորը, շատերը մոռացան միասնականության մասին իրենց իսկ հայտարարությունները, մոռացան, որ պատերազմ է բոլորի համար, մոռացան ռազմական դրությունը ու սրտի մութ անկյուններում պահած հակադաշնակցական թույնը թափեցին, բաժին հանելով դրանից նաեւ ստորագրած մյուս կուսակցություններին։ Թոշակ թալանածը, դիպլոմ ծախածը, հազար ճամբար փոխածը, Փաշինյանի նկարով մանդատ ստացածը ու նմանները մեկ էլ սկսեցին էլի Դաշնակցության դեմ սուր ճոճել։ Ափսոս է դաշնակցականների թանկ ժամանակը, որ դրանց պատասխանելու համար րոպե ծախսեն։ Դիրքերում նստած դաշնակցականները կարգապահ են, ուրիշների պես ինտերնետներում չեմ պտտվում ու կռիվ-կռիվ խաղում, այլ դաշնակացականներ քաղաքական գործունեությամբ են զբաղվում աշխարհի տարբեր անկյուններում, որի արդյունքը դառնում է խորհրդարանական կամ քաղաքային կառավարման մարմինների հայտարարություն, բանաձեւ, փաստաթուղթ, ուրիշ դաշնակցական զոր ու գիշեր քայլերթերով, բողոքի հանրահավաքներով պարտադրում են հանրային կարծիքը դեմքով շրջվի դեպի Արցախ, բոլորով սգում են իրենց նահատակված ընկերների կորուստը։ ԶԲԱՂՎԱԾ են գործով, հանուն Արցախի։ Թողեք շարունակենք մեր աշխատանքը, մի ընկեք ոտքներիս տակ։ Այս ամենն ավարտվի, հաղթանակով ավարտվի, հետո արդեն իրար աչքերի մեջ կնայենք։ Ավելի ճիշտ՝ Դաշնակցականները հպարտ հայացքով կնայեն այդ զազրախոսողների արդեն խոնարհված, այլայլված աչքերի մեջ։ Իսկ հիմա մի պահ դուք ձեր մեջ ազնիվ եղեք, (հասարկության հետ ազնիվ չեք, առնվազն ձեր հետ ազնիվ եղեք) ու արձանագրեք ձեր համար, որ միասնության կոչը, վիճակ փոխելու առաջարկը, մտահոգություններն արվում են հանուն հաղթանակի, բայց ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ, այլ ոչ թե ներքին քաղաքական կյանքում ինչ որ աթոռ սասանելու համար։ Բոլորին մի չափեք աթոռապաշտության ձեր արժեչափերով։ Երեկվա թուրքական դրոշ վառող դաշնակցական երիտասարդին քննադատողներ, թուրքական ապրանքի բոյկոտի կոչ անողներին ծաղրողներ, ազգային կրթությունը թերագնահատողներ, հեղափոխական երգը արհամարողներ։ Խաղաղ պայմաններում դեռ երկար կխոսենք։ Իսկ հիմա կեցցե Հայոց Զինված ՈՒժերը, գեներալից մինչեւ շարքային, կամավորից մինչեւ պահեստազորային։ Միայն նրանց ենք պարտական։ Միայն նրանց։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular