Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արայիկ Հարությունյանը` Ռուստամ Գասպարյանի և որդու կորստի մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան  իր էջում անդրադարձել է Ռուստամ Գասպարյանի հետ վերջին հանդիպմանը և ցավակցություն հայտնել․

«Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

 

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»

 

website by Sargssyan