ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հռետորաբանության փոփոխությունը կարող է հերթական խորամանկ քայլը լինել. Գարիկ Քեռյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գերտերություններն ինչքան էլ փորձեն թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի դեմ զսպաշապիկ չկիրառել, միևնույն է աչքեր և ականջներ ունեն և հասկանում են թե ինչ է անում Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով: Եվ, բնական է, սեփական անվտանգությունն ապահովելու համար, ուզեն, թե՝ չուզեն, ինչ-ինչ հետևությունների, այնուամենայնիվ, պետք է հանգեն, ինչն էլ կարող է որոշակի քայլեր իրականցնելու պահանջ առաջացնի:
 
Եթե այս ամենը փորձենք դիտարկել Ադրբեջանի նախագահի պատերազմի առաջին օրերին հնչեցվող և ներկա հայտարարությունների բովանդակային համեմատությունների ու տոնայնության տեսանկյունի վրա, ապա կհամոզվենք, որ ագրեսոր երկրի ղեկավարի տոնայնությունը բավական նվազել է: Հետաքրքիր է նաև, որ Ալիևը զարմացած է նաև հայկական կողմի պատրաստվածությունից ու բարձր դիմադրողականությունից, ինչը, կրկին սառը ցնցուղ է եղել նրա համար:
 
Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե նման փոփոխությունը ոչ թե հերթական թուրքական տանդեմի մանյովրն է, այլ իրականությունը գիտակցելու քայլ, ապա այն ավելի տեսանելի կդառնա առաջիկա օրերին: Դրա պատճառը, ըստ քաղաքագետի, ռուսական կողմից գործադրվող ճնշումների ավելացումը կարող է լինել:
 
«Դրանց ապացույցները Ռուսաստանի կողմից Սիրիայի թուրքական գոտում գտնվող ռազմական կետերի ոչնչացումն է, որը վերջին 20 օրվա ընթացքում տեղի ունեցավ երկու անգամ, դրան հաջորդեցին Էրդողան-Զելենսկի ռևերանսները, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների և արտգործնախախարների մակարդակներով հեռախոսազրույցները, որոնք, բնական է բարիդրացիական չէին կարող լինել: Հայկական կողմի համար վերջին դրական քայլն այն էր, որ ռուսական կողմը հասկացավ, որ ամեն դեպքում թուրքը մնում է թուրք, և Ռուսաստանը բավականին լուրջ տեխնիկայի օգտագործամամբ որոշեց Կասպից ծովում զորավարժություններ սկսել:
 
Սա ևս հերթական նախազգուշացումն էր Թուրիքային: Այս ամենին զուգահեռ, որպես Ալիևի տոնայնության փոփոխության պատճառ կարելի է Իրանի դիրքորոշումը, որը, կրկին, ադրբեջանամետ չէ: Հաշվի առնելով թվարկված իրողությունները, հավանաբար, Ալիևը որոշել է փոխել իր տոնայնությունը, որը կարող է նաև խորամանկության, մանյովրելու միջոցով հետագայում իրենց գործն առաջ տանելու նպատակ հետապնդել, ուստի դեռ վաղ է որոշակի եզրակացություններ անելու համար»,- ասաց Գ. Քեռյանը:
 
 
Բացի այդ, ըստ քաղաքագետի, պետք է հաշվի առնել, որ արտաքին քաղաքական որոշումների մեջ Բաքուն ինքնուրույն չի գործում և բոլոր քայլերը թելադրվում է Անկարայի կողմից: Իսկ Էրդողանը լինելով անկանխատեսելի գործիչ կարող է ցանկացած քայլի գնալ, ինչը ևս պետք է հաշվի առնել և առավել ուշադիր հետրել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվող քայլերին:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular