ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հասցրել է բոլորին զզվեցնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքակրթական պատերազմի առաջնագծում գտնվելով, հայն, ի տարբերություն թուրք-ադրբեջանական ահաբեկչական վայրագ ցեղերի վաղուց է աշխարհին ցույց տվել իր վեհ տեսակը: Եվ դա է պատճառը, որ ադրբեջանական բանակի գերիներին ոչ թե գլխատում է, դիակապտության ենթարկում կամ նվաստացնում, այլ՝ վիրահատում: Այս քայլը թեև միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից, ոչ էլ թուրք-ահաբեկիչը դրանից ավելի լավը կդառնան, բայց սա լավ օրինակ է, թե մարդկության սանդղակի որ կետում է գտնվում հայը: Սա պարզապես մեկ օրինակ է, ցույց տալու համար, թե ինչ է քաղաքակրթությունը և որքանով է իրականում հայը տարբերվում ու ասպատակող ահաբեկիչներից: Անշուշտ քնած մարդուն կացնահարած սաֆարովները, որոնք հերոսանում են ալիևանմանների կողմից, քանի որ հումանիզմ ասվածից կիլոմետրով հեռու են, նման քայլը հասկանալ ոչ միայն չեն կարող, այլև ի վիճակի չեն:

Ավելին՝ դա կարող են դարձնել սեփական ժողովրդին կերակրելու հերթական PR-ի թեման, բայց զարմանալի է, որ հումանիզմ բարբաջող քաղաքակիրթ աշխարհը այս ամենից հետո ևս շարունակում է ագրեսոր-ահաբեկչի ու հայի միջև հավասարության նշան դնել: Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ Թուրքիան իր գործողություններով հասցրել է զզվեցնել բոլորին: Այդ թվում՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Ֆրանսիային, Եվրամիության այլ երկրներին, Արաբական աշխարհին և այս կտրվածքով հայկական կողմը շատ լուրջ զինակիցներ ձեռք բերելու հնարավորություն ունի:

«Ուշագրավ է, որ Թուրքիան և Ադրբեջանը սկսել են հերքել, որ իրենք ահաբեկիչներ են ներկրել տարածաշրջան, ինչը նշանակում է, որ նրանք այդ թեմայի հետ կապված վախեր ունեն: Հանրային խորհուրդը ևս դիմում է պատրաստել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գլխադասային գրասենյակի ղեկավարին, թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի մանրամասները և ահաբեկիչների ներգրավվածությունը ներկայացնելու և պահանջելու համար, որպեսզի հստակ քայլեր ձեռնարկվեն այս ամենի դեմ պայքարելու համար: Այս առումով հարկավոր է մեկտեղել բոլոր տեղական կազմակերպությունների ջանքերը, պետական և հանրային մակարդակներով, մեր ձեռքի տակ առկա բոլոր փաստերով հեղեղելու համար միջազգային բոլոր կառույցները, որպեսզի որևէ մեկը չկարողանա խուսանավող կամ ոչինչ չասող կեցվածք ընդունել»,- ասաց Ս.Սաֆարյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular