ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ զորավարժությունները որոշակի դեր են խաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը հոկտեմբերի 16-ից զորավարժություններ է սկսել Կասպից ծովում։ Այդ թեմայով 1or.am  կայքը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։

Հարցին, թե արդյոք այդ զորավարծությունը որևէ կապ ունի Հայաստանի և Արցախի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ փորձագետը պատասխանել է

«Որքանով, որ ես տեղյակ եմ, այս զորավարժությունները պլանային են և նախապես պլանավորված են եղել։ Բայց առհասարակ զորավարժությունը իրենից ներկայացնում են ոչ միայն մարտական պատրաստություն տարր, այլ նաև որոշակի ռազմաքաղաքական դրույթներ և նույնիսկ պլանային զորավարժությունները որոշակի համատեքստում կարող է դեր խաղալ։ Այսինքն ասենք, որ նրանք դա հատուկ արել են այս գործընթացում որևէ դեր ունենալու համար ճիշտ չի։ Բայց այս կոնտեքստում այդ զորավարժությունները որոշակի դեր են խաղում։ Դեր են խաղում այնքանով, որ Ռուսաստանը փորձում է ասել, որ իր ներկայությունը տարածաշրջանում կրկին ակտուալ և կարևոր է, և գոյություն ունի այն պայմաններում, երբ որ Թուրքիան ընթացիկ վիճակում է տարածաշրջանում իր  ազդեցությամբ։ Բայց գործնականում իր ազդեցությունը միանշանակ, որ կարող է պատերազմ առաջացնել կամ միանգամից ինչ-որ ճնշում գործադրել չեմ կարծում, որ այս պահին կլինի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular