ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է ցույց տալ նաև միջազգային կառույցների իրական դեմքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի անտարբեր կեցվածքից ու դեմքի անհաղորդ արտահայտությունից պարզ երևաց, որ նրանց ոչ թե իրականությունն է հետաքրքրում, այլ ինչ-որ ուրիշ բան, որի մասին այլևս ոչ միայն իրենք գիտեն, այլ՝ շատերը: Եվ այդ ուրիշ բանը տարատեսակ քարոզչական հնարքներով տարիներ շարունակ երկրի հիմքերն ու հավաքական միտքը խարխնելն է, կեղծ արժեքներ տարածելը ու այդ միջոցով գումարներ լվանալն է, ուրիշ՝ ոչինչ: Ցուցարարաների հետ հանդիպման եկած պաշտոնյայի դեմքից, անգամ, պարզ դարձավ, որ ոչ միայն ինքն է այդ մեքենայի մի մասնիկը, այլև իր գլխավերևում գտնվող ողջ կառույցն ամբողջությամբ վերցրած: Դա էր պատճառը, որ բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին պատասխանելու եկած պաշտոնյան ոչինչ չգիտեր կամ իրեն չհասկացողի տեղ դրած չէր կարողանում երկու բառ ասել: Նույնը կարելի է ասել ԱՄԿ-ի գլխավոր գրասենյակում ծվարածների մասին, որոնք ևս ադրբեջանա-թուրքական վայրագ անցուդարձին ի պատասխան միայն մտահոգվում են ու ձեռքերը ծալած անտարբեր վշտակցում:

Ստացվում է` իրենց ամեն ինչից վեր դասող միջազգային կառույցները Հայաստան են եկել ոչ թե իրական գործ անելու, այլ իրենց կողմից մշակված կեղծ արժեքներն ու արժեհամակարգերը պարտադրելու համար: Դա է պատճառը, որ ամենաբարձր ամբիոններից խոսելու և ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու փոխարեն ի վիճակի չեն հարկ եղած դեպքում համարժեք պատասխանել ո՛չ ադրբեջանա-թուրքական հերթական ագրեսիային, ո՛չ այդ ընթացքում իրականացվող անմարդկային վերաբերմունքին: Ստացվում է, որ աշխարհից ստացվող գումաներից սնվող հզորագույն կառույցները ոչ թե ազգերի մասին են մտածում, այլ՝ սեփական գրպանի, իսկ մնացածը լոկ խոսքեր են, որին, ցավոք, այսքան ժամանակ հավատացել ենք: Այնպես որ ժամանակն է, միջազգային բոլոր կառույցների իրական դեմքը ցույց տալու և համապատասխան եզրակացություններ անելու:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular