Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Իրանը սատարում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը

Թեհրանը սատարում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի հաստատմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին: Լրագրող Աննա Սվետլովայի հեղինակած հոդվածը վերցրել ենք Газета.ru կայքից:

Ըստ դեսպանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար տեղին կլիներ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների՝ Աստանայի ձևաչափի մոդելի վրա հիմնված, միջնորդության ձևաչափը:

Դիվանագետը ավելացրել է, որ կարող են լինել նաև այլ առաջարկներ՝ կապված, օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Իրանի և Թուրքիայի որոշակի համատեղ գործունեության հետ: Նա նաև նշել է, որ այդ առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրման և քննարկման:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

website by Sargssyan