ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանա-թուրքական ավանտյուրայի հակառակ կողմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին մարտական գործողությունների մասնակիցները և ռազմական փորձագետները սկսել են նկատել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարօրինակ վարքագիծը։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, երբ մարտի էր նետվում տեխնիկան, հիմա ալիքային հարձակումներով մարտի է գնում հետևակը։ Մեր զինվորականների մեկնաբանությամբ՝ այնպիսի տպավորություն է, որ մարդկանց նետում են մսաղացի մեջ։ Մի քանի դրույթով դիտարկենք, թե իրականում ում են Ալիևն ու Էրդողանը մահվան ուղարկում։

Այսօրվա ստեղծված իրավիճակից կարող ենք փաստել, որ Ադրբեջանի տեխնիկան կտրուկ նվազել է, որի զգալի մասը խփվել է պատերազմի հենց առաջին օրերին։ Հաջորդ կարևոր դրվագն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն «վերացնում է» միջազգային վարձկաններին և ահաբեկիչներին: Հնարավոր է՝ Էրդողանը փորձում է այդպես ազատվել հազարավոր ահաբեկիչներից, որոնց նա աճեցրել է Սիրիայում, Լիբիայում, և որոնք Թուրքիայի համար շուտով կարող են գլխացավանք դառնալ։ Միջազգային մամուլում արդեն պատմություններ են հրապարակվում այն մասին, թե ինչպես են վարձկաններին և ահաբեկիչներին ադրբեջանցիները «դեմ տալիս» առաջին գծում:

Իր հերթին Ալիևը փորձում է «ազատվել» երիտասարդ, գործունյա քաղաքացիներից, որոնք, իր համար պատերազմի անբարենպաստ ելքից հետո, կարող են ցուցարար զանգված դառնալ՝ որպես իրականության ականատեսներ: Մյուս կարևոր բաղադրիչը, ինչպես ասում են միջազգային փորձագետները, Ռուսաստանի և Իրանի «լոյալությունը» կարող է կապված լինել այն բանի հետ, որ Թուրքիան Մոսկվային և Թեհրանին խոստացել է չթողնել ահաբեկիչներին Ռուսաստանի և Իրանի տարածք։ Չի բացառվում, որ այս խմբավորումները արդեն վերահսկողությունից դուրս են գալիս՝ ահաբեկիչներին արդեն նկատել են Չեչնիայում, Վոլգոգրադում։

Ըստ էության՝ Ալիևը համառորեն հրաժարվում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և վիրավորների թիվը նշել՝ հայտարարելով, որ դա կանի պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո։ Հայ զինվորականների տվյալներով, դիակները այնքան շատ են, որ դրանց նույնականացումը արդեն խնդիր է դառնում։ Ալիևը փորձում է նոր դիակներով ծածկել հները, որը հետո դժվար կլինի «հաշվել»։ Բայց, ըստ ամենայնի, Ադրբեջանին չի հաջողվի մաքրել ամբողջ ահաբեկչական կեղտը, ուր նրան մղել է Թուրքիան։

«Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կենտրոն դառնալու անփուսափելի միտումը սպառնալիք է ՀԱԿՊ-ի պատասխանատվության տակ գտնվող շրջանների համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Նույնը նա նաև նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զույցում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular