Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ակտիվանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Ռուսաստանը հայտարարել էր Կասպիական նավատորմի զորավարժության մասին՝ հայտնելով, որ դա տեղի է ունենում Հարավային ռազմական օկրուգի օդուժի հետ գործակցվածության մեխանիզմով: Դա հետաքրքիր ձևակերպում է, եթե նկատի առնենք այն, որ ՌԴ հարավային ռազմական օկրուգի մեջ է նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանը, իսկ այդ ռազմակայանի մեջ է նաև այդ կարգավիճակն ունեցող «Էրեբունի» օդանավակայանը, որտեղ բազավորված են ռուսական ռազմական կործանիչներ: Ըստ այդմ, Կասպիական նավատորմի և ՌԴ հարավային ռազմական օկրուգի օդուժի գործակցված զորավարժությունն ու թիրախների խոցման գործողությունները առանձնահատուկ իմաստ են ստանում Արցախում հրահրված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ֆոնին, հաշվի առնելով նաև, որ այդ պատերազմը այլ բան չէ, քան Ռուսաստանի համար կենսական ռեգիոն համարվող Կովկասում թուրքական ագրեսիվ հավակնությունների պարտադրման փորձ:

Փաստ է այն, որ ներկայումս անկասկած ընթանում են քաղաքական ինտենսիվ քննարկումներ ամենատարբեր ձևաչափերով, այդ թվում, իհարկե, առանցքայինը՝ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Կասպիական զորավարժությունը տեղի է ունենում Էրդողանի՝ Պուտինին զանգից և պատերազմից մոտ 20 օր անց միայն։ Մնում է ենթադրել, թե ինչպիսի խոսակցություն է եղել, որ Ռուսաստանը երկու օր անց որոշում է ուժի ցուցադրություն անել Կասպիցից մինչև Հարավային ռազմական օկրուգի օդուժ՝ Ադրբեջանը «պարուրող» բավականին մեծ կորով: Ի դեպ, այդ համատեքստում, թերևս, արժե հիշել նաև, որ ադրբեջանական պաշտոնական պրոպագանդան դեռևս 2016-ից հետո պարբերաբար անհանգստություն ու մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը որոշում էր կայացրել Կասպիական տարբեր նավահանգիստներում «ցրված» իր նավատորմը բազավորել Կայսպիսկում կառուցվող նոր, մեծ և արդիական, հարվածային ավելի մեծ կարողություններով նավատորմային բազայում՝դե ֆակտո մոտեցնելով այն Ապշերոնին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Խոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել
Ամենադիտված