ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել Ատևտրա-արդյունաբերական պալատի շենքի մոտ։ Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Մենդերես Թյուրելը, պայթել է շենքի մոտ կայանած ավտոմեքենան։

Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել։ Մեքենաներից մեկն ամբողջությամբ ոչնչացվել է, երեքը՝ վնասվել։
«Դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք սա ահաբեկչություն է, թե ոչ։ Հավանական է, որ պայթյունը տեղի է ունեցել վթարի պատճառով։

Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, որտեղ մարդաշատ չի եղել։ Մի քանի հոգի վնասվածքներ է ստացել ապակիներից, քանի որ կոտրվել են շենքի ապակիները»,-ասել է քաղաքապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular