ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում համերաշխություն է հայտնում հայերին և հայ համայնքին:

«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող բռնությունը, որը տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռավորության վրա: Այն չափազանց և անմիջական կարևորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք և հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուևան:

Նրա խոսքով՝ Լոս Անջելեսի շրջանը Հայաստանից դուրս հարազատ տուն է ավելի շատ հայերի համար, քան աշխարհում մեկ այլ վայրում:

«Մենք ականատեսն ենք և դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը և հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular