ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց մեր օրակարգում չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարցն այժմ օրակարգում չկա:
 
Այս մասին գրում է belta.by կայքը։ 
 
Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ն նախատեսում է այս տարի իր խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ում ընդգրկելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքներն ավարտին հասցնել, իսկ մյուս տարի արդեն այս ուղղությամբ կոնկրետ բանակցություններ կանցկացվեն։ 
 
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:
 
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուծման գործում ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց օրակարգում չէ: Հայաստանն ու Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները ուղղակիորեն մասնակցում են իրավիճակի կարգավորմանը,- ասել է նա
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular