ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության հարցերը Ռազմավարական հարձակողական սպառազինման հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից: 

- Հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-ամերիկյան երկխոսության Ռազմավարական հարձակողական սպառազինման հետագա կրճատման և սահմանափակման պայմանագիրը... Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, - ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ «հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա իրավիճակի մասին»:

Լավրովից բացի, ժողովին մասնակցել են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտին Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular