ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցային դիսոնանս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայումս Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկան գրոհայինների ներգրավմամբ սանձազերծված այսօրվա լայնածավալ պատերազմը հարվածում է Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը՝ միաժամանակ լրջագույն սպառնալիք հանդիսանալով ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական այսօրվա ագրեսիան ուղիղ ապտակ է համանախագահ երկրների գործադրած ջանքերին: Փաստ է այն, որ այսօր ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ հենց Ադրբեջանն է նոր պատերազմ սանձազերծել Արցախի դեմ՝ իր ծավալապաշտական նկրտումներին տուրք տալու նպատակով։ Արցախի հակամարտության վերաբերյալ նախօրեին բավական ծավալուն վերլուծական էր ներկայացրել ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը, որտեղ նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Արցախի բանակցային գործընթացի 2008-2018թթ.-ի քրոնիկոնն իր ողջ ատրիբուտներով։ Նալբանդյանն իր խոսքում փաստել է․

«Արցախի բանակցությունների բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում։ Հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Պետք է արձանագրենք, որ շատ կարևոր է, որպեսզի պետության ղեկավարները և ոլորտային պատասխանատուներն իրենց հայտարարություններում պետությանն ի նպաստ ծառայեցնել, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով դուրս բերեն հայտնված փակուղուց, այլ ոչ թե առաջնորդվեն զուտ իրավիճակայինով՝ ըստ պահանջվող հրամայականի։ Կարող ենք արձանագրել հետևյալը․ եթե այսքան տարի ամեն ինչ այդքան վատ է եղել, և բանակցություններ տեղի չեն ունեցել, ավելին՝ Ադրբեջանը եղել է շահեկան դիրքերում, իսկ նախորդ իշխանությունները համաձայնվել էին տարածքների հանձնման հարցում, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան լավ էր, ո՞րն էր Ապրիլյան պատերազմի իմաստը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular