ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան տարածաշրջանում ապակայունացման, ագրեսիայի ընդհանուր հայտարարն է. Հունաստանի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ շատ մտահոգում են հրադադարի խախտումները, մենք հավատում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցային սեղանին: Այս մասին այսօր ասաց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիան ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

Նա նշեց, որ մինչ ԱԳՆ գալը իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և նշեց, որ այս ողբերգական եղելությունների հիշողությունը չպետք է մոռանալ, որպեսզի այդ օրինակ ոճիրներն այլևս երբևէ չկրկնվեն։

Հարցին, թե դիտարկվում է Հայաստանի ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում, Նիկոս Դենդիան պատասխանեց. «Այն, ինչ անում է Հունաստանը, հենց ստեղծելն է ընդհանուր ըմբռնման մի համայնք երկրների միջև, ինչպես, օրինակ՝ Հունաստանն ու Հայաստանն են, որոնք միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները,  մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք սա որպես խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,-ասաց նա:

Դիմելով Թուրքիային՝ Հունաստանի ԱԳ նախարարն ասաց. «Մենք ուրախ կլինեինք, որ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները մեզ հետ, մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան մեզ հետ կկիսի այդ արժեքները, կդառնա այդ համայնքի անդամը և այդ փոխըմբռնման մասնակիցը, բայց մենք, անկեղծ ասած, ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան այդ փաստարկների հակառակ կողմում է գտնվում: Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման, դժբախտաբար, սա մի բան  է, որը հստակ պետք է ընդունենք»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular