ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսուհետ հնարավոր չի լինի տակառներով թուրքական տոմատի մածուկ ներմուծել ու հայկականի անվան տակ վաճառել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենայն հավանականությամբ առաջիկայում թուրքական ապրանք ներկրողները կկանգնեն խնդիրների առջև, քանի որ երկար տարիներ թուրքական շուկայի հետ աշխատողներին կարգելվի Թուրքիայից ապրանք ներմուծել: Գնորդներն իրենք էլ կհրաժարվեն թուրքական ծագում ունեցող որևէ ապրանք գնելուց, բայց սա նաև լավ առիթ է, որ իշխանությունները տեղական արտադրողին խթանելու մասին մտածեն: Դրանով կօգնեն, որ մի կողմից երկրում կզարգանա արդյունաբերությունը, մյուս կողմից երկրի ներսում գեներացված գումարները մնան երկրում: Այս առումով ժամանակն է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրի, թե տնտեսության, որ ճյուղերը Հայաստանում չկան կամ՝ զարգացած չեն, համապատասխան փաթեթեներ մշակի և տնտեսվարողներին տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորություն տա ու խթանի:

Խոսքը քիմիական արտադրությունից մինչև արդյունաբերական արտադրությունը զարգացնելու մասին է, քանի որ պարզից էլ պարզ է, որ այլևս հնարավոր չի լինելու տակառներով թուրքական տոմատի մածուկ ներմուծել ու հայկական արտադրանքի անվան տակ փաթեթավորել ու այն վաճառել: Ժամանակն է ինքնախաբեությամբ զբաղվելուց հետ կանգնենք ու փորձենք տեղում արտադրել այն ամենն ինչ պետք է՝ հագուստից մինչև սնունդ: Հակառակ դեպքում կստացվի, որ մեր երկրի վրա կրակողներին ենք հարստացնում: Չենք էլ բողոքի, թե տեղական արտադրություն չունենք, որ բյուջեն լցնենք: Ստացվում է, որ պատերազմը խմբագրում է ոչ միայն անցյալը, ներկան, այլև՝ ապագան, հակառակ դեպքում, դեռ երկար ժամանակ կշարունակեինք թուրքական ապրանք ներմուծել ու թշնամու ջրաղացին ջուր լցնել:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular